Փրկարարները Սյունիքում 14 բեռնատար են դուրս բերել արգելափակումից

ԱԻՆ աշխատակից
Բեռնատար ավտոմեքենաներից մեկը ցեխակույտի մեջ է խրվել Տաթևի վանքի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի ֊ Sputnik. Փրկարարները Սյունիքում բեռնատար ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ այսօր՝ ժամը 09:57-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 բեռնատար ավտոմեքենա:
Շղթայական ավտովթար Սյունիքում. բեռնատարի կցորդիչը կախվել է դեպի ձորը