ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկու ամսով կմեկնի Սյունիք։
«2022 թվականի փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,– ասված է Փաշինյանի` փետրվարի 16-ին ստորագրած որոշման մեջ։
Թե ինչով է պայմանավորված ու ինչ նպատակ ունի երկարատև գործուղումը, կառավարության պաշտոնական կայքում հրապարակված փոաստաթուղթը չի մանրամասնում:
Նշվում է միայն, որ Ռոբերտ Ղուկասյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն պետական բյուջեով նախատեսված` ՀՀ վարչապետի աշխատակազմի ներքին գործուղումների միջոցների հաշվին:
Հիշեցնենք` Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։