ՆԱՏՕ-ն անում է այն, ինչում մեղադրում է Մոսկվային. Լավրով

Ռուսաստանի և Իտալիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Լուիջի Դի Մայոն բանակցություններ են վարել Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի զինվորականները գտնվում են իրենց տարածքում, ընդ որում` ՆԱՏՕ - ն անում է այն, ինչում մեղադրում է Մոսկվային` ավելացնում է ռազմական ուժերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ի պատասխան այն բանի, որ ռուս զինվորականները գտնվում են իրենց տարածքում, ոչ մի տեղ չեն ներխուժում, և մենք չենք ավելացնում ՆԱՏՕ - ի անդամների հետ սահմանին մեր ոչ մի ներկայություն, ՆԱՏՕ-ն անում է այն, ինչի համար մեզ մեղադրում է»,-ասել է նա իր իտալացի գործընկեր Դի Մայոյի հետ կայացած բանակցություններն ամփոփելու ժամանակ:

Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։ Մոսկվան կտրականապես հերքում է դա և անընդհատ ասում է, որ ոչ ոքի չի սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկան Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։
Մոսկվան բացասական է համարում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ–ի արձագանքը
Բացի այդ, անցյալ տարեերջին Մոսկվան փոխանցել է Բրյուսելին ու Վաշինգտոնին անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը, գլխավոր պահանջը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք չընդլայնվելն էր, սակայն արևմտյան գործընկերները, Մոսկվայի կարծիքով, անտեսել են պահանջն իրենց գրավոր պատասխանում: