Մարտի մեկից կորոնավիրուսի որոշ սահմանափակումներ կվերացվեն. նախարար

Ավանեսյանը հիշեցրեց, որ փակ տարածքներում դիմակ դնելու պահանջն այս պահին դեռ շարունակում է գործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Մարտի մեկից կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված որոշ սահմանափակումներ կվերանայվեն։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին մեր մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից մենք ինչ փոփոխություններ պիտի անենք։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, և որոնք կվերացվեն»,– ասաց նախարարը։

Ավանեսյանը չմանրամասնեց, թե կոնկրետ որ սահմանափակումների հարցն է քննարկվում, բայց հայտարարեց, որ փակ տարածքներում դիմակ դնելու պահանջն այս պահին դեռ շարունակում է գործել։
Սահմանափակումներ կիրառելը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի մեջ. Քերոբյան
Հիշեցնենք` հունվարի 22-ից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, որոնց համաձայն հանրային սննդի ու մշակութային հաստատություններ հնարավոր է մուտք գործել միայն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի (առավելագույնը 72 ժամ վաղեմության), արագ ախտորոշիչ թեստի 24–ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանքի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայության դպքում։
Ե՞րբ կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը. նախարարի պատասխանը
Այս պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկան անձանց, հղիներին, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածներին, բայց բոլորը պետք է փաստաթուղթ ներկայացնեն։