Կարմիր գծերն անտեսվել են. Մոսկվայի պատասխանը Վաշինգտոնին

ՌԴ ԱԳՆ շենքը
Մոսկվան սպասում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կոնկրետ առաջարկներին՝ դաշինքի դեպի արևելք ընդլայնումը դադարեցնելու վերաբերյալ պահանջի մերժման իրավական հիմքերի ու ձևակերպումների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Մոսկվան վերահաստատել է Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման, Ուկրաինային սպառազինության մատակարարումը դադարեցնելու և արդեն մատակարարված սպառազինությունների դուրսբերման իր դիրքորոշումը։
Այն ներկայացվել է Անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի ռուսական նախագծի` ՌԴ ԱԳՆ–ից ամերիկյան կողմին այսօր փոխանցված գրավոր արձագանքում։

ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած տեքստում նշված է, որ ԱՄՆ-ը կառուցողական պատասխան չտվեց Ռուսաստանի առանցքային առաջարկներից և ոչ մեկին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցմանը, նախկին խորհրդային հանրապետություններում բազաների տեղադրմանը և Բուխարեստի բանաձևի հետկանչմանը:

Մոսկվայի տեսանկյունից «կարմիր գծերը» և դրանք պաշտպանելու Ռուսաստանի իրավունքը շարունակում են անտեսվել։
Մոսկվան սպասում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կոնկրետ առաջարկներին՝ դաշինքի դեպի արևելք ընդլայնումը դադարեցնելու վերաբերյալ պահանջի մերժման իրավական հիմքերի ու ձևակերպումների վերաբերյալ։ Ռուսական առաջարկները փաթեթային բնույթ են կրում և պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն՝ չառանձնացնելով դրա առանձին բաղադրիչները։
Նշվում է, որ ԱՄՆ-ն միտումնավոր «հարմար» թեմաներ է ընտրել, որոնք, իրենց հերթին, «պտտվում են» ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար առավելություններ ստեղծելու ուղղությամբ։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն շարունակում են ռազմական ակտիվություն զարգացնել Ռուսաստանի սահմանների մոտ։
Պատասխանում ասվում է, որ Մոսկվան վերահաստատում է Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման, Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցման, արդեն առաքված զենքի, ինչպես նաև բոլոր արևմտյան հրահանգիչների դուրսբերման և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի հետ զորավարժություններից հրաժարվելու իր պնդումները։
Ռուսաստանը նաև պնդում է, որ ԱՄՆ-ի բոլոր ուժերն ու սպառազինությունները դուրս բերվեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից և Բալթյան երկրներից:
Մոսկվան ԱՄՆ պատասխանի մեջ չի գտել այն հաստատումը, որ ամերիկյան կողմը լիովին հավատարիմ է անվտանգության անբաժանելիության անփոփոխ սկզբունքի պահպանմանը։
Ռուսական կողմի պատասխանի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԱՄՆ փոխդեսպան Գորմանն արտաքսվել է Ռուսաստանից
Հիշեցնենք` այսօր` փետրվարի 17-ին ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հրավիրվել էր ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան էր հանձնվել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական արձագանքը` ՌԴ–ի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկներին։