ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները «Քո առաջին գիրքը» ակցիայի շրջանակում գրքեր նվիրեցին Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» և «Շենգավիթ բժշկական կենտրոնի» ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը գրքեր է նվիրում ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին (17 փետրվարի, 2022թ). Երևան
Այս մասին նշված է գրադարանի ֆեյսբուքյան էջում։
Գրքերը նվիրաբերվեցին Գրքի տոնին ընդառաջ, որը նշվում է փետրվարի 19-ին։
Ակցիան իրականացվել է «ՋիԷՍԷՄ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների աջակցությամբ: Նվեր-փաթեթը բաղկացած էր թվով 7 երաժշտական-խոսող ու նկարազարդ գրքերից: Մայրիկներին էլ գրադարանը հանձնել է մանկական գրականության ցանկ՝ երեխաների տարիքին համապատասխան գրքեր ընտրելու հարցում օգնելու նպատակով:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը գրքեր է նվիրում ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին (17 փետրվարի, 2022թ). Երևան