Բժիշկը թվարկել է ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանշանները

Հիվանդանոց
Մի քանի ախտանշան կա, որոնց ի հայտ գալու դեպքում պետք է անմիջապես մասնագետի դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ստամոքսի քաղցկեղի բազմաթիվ ախտանշաններ կան, որոնք դրսևորվում են վաղ փուլում և օգնում ավելի արագ բացահայտել հիվանդությունը։ Ինչպես գրում է Express-ը, այդ մասին ասել է բրիտանացի բժիշկ Սանջայ Մեհտան։
Մասնագետի խոսքով ՝ ստամոքսի քաղցկեղի ժամանակ, որպես կանոն, հիվանդը դժվարությամբ է կարողանում ուտել, քաշի կորուստ է ունենում, ցավ է ի հայտ գալիս որովայնի վերին հատվածում։ Սակայն կան նաև այլ ախտանշաններ։
Վիտամին C –ի մասին տարածված միֆերը, կամ խմե՞լ, թե՞ ոչ․ բժշկի պարզաբանումը
«Ստամոքսի քաղցկեղի առաջին նշաններից են այրոցը, ստամոքսի խանգարումը, սրտխառնոցը, փսխումը, ախորժակի փոփոխությունը, շատ քիչ ուտելուց հետո կարող է հագեցվածության զգացողություն լինել», – պարզաբանել է Մեհտան:
Մասնագետը հավելել է, որ այդ ախտանշանները կարող են մատնանշել նաև այլ հիվանդություններ, սակայն ընդգծել է, որ նման խնդիրների բախվելու դեպքում պետք է դիմել բժշկի:
«Օմիկրոնը» կարող է հանգեցնել խլության. բժիշկ