Արքայազն Էնդրյուն կարող է անհետանալ հանրային կյանքից՝ բռնաբարության գործի ֆոնին

Մարտին արքայազնը կայցելի հոր՝ արքայազն Ֆիլիպի հիշատակի արարողությանը, սակայն դրանից հետո այլևս ներկա չի գտնվի ո՛չ պաշտոնական միջոցառումներին, ո՛չ էլ նույնիսկ սովորական միջոցառումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Անչափահասի բռնաբարության համար մեղադրվող արքայազն Էնդրյուն կարող է «անհետանալ» հանրային կյանքից։ Նրա վերջին աշխարհիկ այցելությունը կարող է դառնալ հոր՝ արքայազն Ֆիլիպի հիշատակի արարողությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Mail-ի աղբյուրներին։

«Աղբյուրների տվյալներով՝ արքայազն Էնդրյուն հաջորդ ամիս իր հոր հիշատակի պատարագից հետո փաստացի կանհետանա հանրային կյանքից»,-մեջբերում է թերթը փորձագետ Ինգրիդ Սյուարդի խոսքերը։

Արքայազն Էնդրյուն փետրվարին արտադատական համաձայնության է եկել իրեն բռնաբարության համար մեղադրող իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեի հետ։ Պաշտոնական հայտը կներկայացվի 30 օրվա ընթացքում։ Կողմերը խնդրում են այդ ընթացքում չեղարկել բոլոր վերջնաժամկետները և կանգնեցնել գործը։
Բացի այդ, արքայազն Էնդրյուն հայտարարել է, որ մտադիր է զգալի գումար նվիրաբերել բարեգործական նպատակով՝ բռնության զոհերին աջակցելու համար։ Mirror թերթի տվյալներով՝ արքայազն Էնդյուն 12 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 16 միլիոն դոլար) կվճարի արտադատարանական համաձայնագրի շրջանակում՝ թագուհու ճնշման տակ։
Արքայազն Ուիլյամը պատմել է, թե իր տված նվերներից որն է կինը ամենավատը համարել
Telegraph-ը հայտնել է, որ իրեն բռնաբարության մեջ մեղադրող իրավապաշտպանի հետ համաձայնության գալուց հետո արքայազն Էնդրյուն կպահպանի այն տիտղոսները, որոնք դեռ ունի: Նա կպահպանի դքսի տիտղոսը, փոխծովակալի կոչումը և պետական խորհրդականի կարգավիճակը:
Ջուֆրեն ամենահայտնիներից մեկն է այն կանանց թվում, որոնք մեղադրել էին ֆինանսիստ Ջեֆրի Էփսթինին, որին քրեական պատասխանատվության ենթարկեցին անչափահասների վաճառքի համար։ Ջուֆրեն պնդում էր, որ Էփսթինի շրջապատում էր նաև Եղիսաբեթ 2-րդի երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն, որն իրեն բռնաբարել է Լոնդոնում, երբ ինքը 17 տարեկան էր։ Արքայազն Էնդրյուն հերքում է աղջկա հետ կապը։