Արոնյանը երկրորդն է «Գրան պրիի» շախմատային սերիայի մրցաշարում

Արոնյանն իր խմբում վաղաժամ զբաղեցրել էր առաջին տեղը և կիսաեզրափակիչում հաղթել էր ամերիկացի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Անցած տարվա դեկտեմբերից ամերիկյան դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ–ի «Գրան պրիի» սերիայի առաջին մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը։
Եզրափակչում Արոնյանը հանդիպել էր ԱՄՆ մեկ այլ ներկայացուցիչ` Հիկարու Նակամուրայի հետ։ Երկու պարտիաներն էլ ժամանակի սովորական հաշվարկով (90 րոպե) ավարտվեցին ոչ–ոքի։ Այսօր գրոսմայստերները թայ–բրեյքի ժամանակ որոշեցին սերիայի առաջին մրցաշարի հաղթողին։ Երկու արագ պարտիաներում էլ հաղթանակ տարավ Հիկարու Նակամուրան։
Մանուել Պետրոսյանը դարձավ Հայաստանի շախմատի 2022 թվականի չեմպիոն
Բեռլինում անցկացվող մրցաշարի 16 մասնակիցները բաժանվել են 4 խմբի։ Արոնյանը С խմբում էր, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենտ Կեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիտը և ռուսաստանցի Դանիիլ Դուբովը։ Արոնյանը վաղաժամ զբաղեցրեց խմբում առաջին տեղը և կիսաեզրափակիչ դուրս եկավ, որտեղ հաղթանակ տարավ ամերիկացի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսի նկատմամբ (1,5:0,5)։ Խմբային փուլում շախմատիստները 6 տուր խաղացին։
Հիշեցնենք, որ սա «Գրան պրիի» սերիայի երեք մրցաշարերից առաջինն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին։