ԱՄՆ դեսպանը լքել է ՌԴ ԱԳՆ-ն, որտեղ նրան կարող էին փոխանցած լինել Մոսկվայի պատասխանը

ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ կուղարկի Վաշինգտոնին ուղղված պատասխանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ետրվարի — Sputnik. Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը լքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնին պատասխանելու վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դեսպանը մոտ 15 րոպե է մնացել ԱԳՆ-ում։
Հունվարի վերջին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Մոսկվային էին փոխանցել Ռուսաստանի անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկությունների գրավոր պատասխանները:
Պատասխանատվությունից խուսափելու կեղծ փորձ. Լավրովը` Արևմուտքի պնդումների մասին
Փետրվարի 14–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Լավրովը հայտնել էր, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանների արձագանքը Ռուսաստանը ձևակերպել է 10 էջում: Նախարարի խոսքով՝ նախագահը սկզբունքորեն հավանություն է տվել փաստաթղթին, առաջիկայում այն կփոխանցվի ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին: Լավրովը հավաստիացրել էր, որ ռուսական կողմը փաստաթուղթը կհրապարակի, երբ այն փոխանցվի արևմտյան մայրաքաղաքներին:
Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։ Մոսկվան կտրականապես հերքում է դա և անընդհատ ասում, որ ոչ ոքի չի սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկան Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայելու համար։
Բացի այդ, անցյալ տարեվերջին Մոսկվան փոխանցել է Բրյուսելին ու Վաշինգտոնին անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը, գլխավոր պահանջը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք չընդլայնվելն էր, սակայն արևմտյան գործընկերները, Մոսկվայի կարծիքով, անտեսել են պահանջն իրենց գրավոր պատասխանում:
Լավրովը միմիկայով է պատասխանել լեհ լրագրողի հարցին՝ Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» մասին