Ալեքսիս Օհանյանի նվերը. Սերենա Ուիլյամսի նշանադրության մատանին արտասովոր զարդերի ցանկում է

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուլիյամսը. Արխիվային լուսանկար
Աստղային աղջիկների փեսացուները հաճախ դժվարությունների առաջ են կանգնում, հատկապես, երբ խոսքը առաջարկություն անելու համար մատանի ընտրելուն է վերաբերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի` կնոջը` թենիսիստ Սերենա Ուիլյամսին արած ադամանդե նվերը հայտնվել է ամենագեղեցիկ ու արտասովոր նշանադրության մատանիների ցանկում։ Այս ցանկը հրապարակել է իտալական «Grazia» ամսագիրը։
Ալեքսիսը 10 կարատ քաշով ադամանդով զարդարված մատանի է ընտրել, որի 2 կողմում ավելի փոքր քարեր են տեղադրված։
Ցանկում հայտնվել են նաև Մեգան Ֆոքսի, Էմիլի Ռատակովսկու, Քեթի Փերիի և Քեյթ Միդլթոնի մատանիները։

Ֆոսքի մատանին 18 կարատ քաշով սպիտակ ոսկուց է և վրան էլ երկու քար կա` զմրուխտ և ադամանդ։ Ռատակովսկիի մատանու վրա էլ 2 ադամանդ կա`կաթիլանման և ուղղանկյուն։ Քեթի Փերիի մատանին ծաղկի տեսք ունի, մեջտեղում փայլում է 4 կարատ քաշով վարդագույն ադամանդը, իսկ թերթիկներն էլ 8-ն են, ավելի քիչ քաշով։

Քեյթ Միդլթոնի մատանին, որ նվիրել է իր սիրեցյալը, պատկանել է վերջինիս մորը`արքայադուստր Դիանային։ Մատանու մեջտեղում մեծ սապֆիր է, որի կողքերին ադամանդներ են։
Չորս սերունդ. միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել 100-ամյա պապին