95-ամյա Եղիսաբեթ II թագուհու ոտքերը «հրաժարվում» են ծառայել նրան

Եղիսաբեթ 2-րդ թագուհին
Մամուլում ավելի ու ավելի հաճախ են լուրեր հայտնվում թագուհու առողջական խնդիրների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի 95-ամյա Եղիսաբեթ 2-րդ թագուհին Վինձորի դղյակում փոխծովակալ Ջեյմս Մակլաուդի հետ հանդիպման ժամանակ ձեռնափայտով է կանգնել և խոստովանել է, որ չի կարողանում տեղից շարժվել: Տեսանյութը հայտնվել է թագավորական ընտանիքի ալիքում։
Եղիսաբեթ 2-րդը հենվել է ձեռնափայտին, բայց նույնիսկ այդ պարագայում չի հաջողվել գոնե մի քանի քայլ անել։
«Ինչպես տեսնում եք, ես չեմ կարողանում քայլել», — ասել է Եղիսաբեթ 2-րդը: Լրագրողներին հաջողվել է պարզել, որ թագուհու խնդիրները կապված չեն վնասվածքի հետ: Ավելի շուտ ծերունական խնդիրների պատճառով էլ թագուհու շարժումներում կաշկանդվածություն է առաջացել։
Արքայազն Ֆիլիպի մահից հետո Եղիսաբեթ 2-րդը սկսել է ավելի քիչ ներկայանալ հանրությանը։ Վերջերս նա վախեցրել է երկրի քաղաքացիներին՝ խոսելով իր իրավահաջորդի մասին։ Արդեն հայտնի է, որ թագուհու մահից հետո տիտղոսը կփոխանցվի ավագ որդուն՝ Չարլզին։
Չնայած առողջական խնդիրներին՝ Եղիսաբեթ Երկրորդը շարունակում է աշխատել։ Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտոնյաների հետ, իսկ ահա ճամփորդություններից ձեռնպահ է մնում։ Ազատ ժամանակի մեծ մասը թագուհին անցկացնում է Բուքինգհեմյան պալատում կամ Վինձորի ամրոցում։
Եղիսաբեթ II-ի որդին մեծ գումար կվճարի բռնաբարության վերաբերյալ գործը դադարեցնելու համար
Հիշեցնենք, որ արդեն 70 տարի է Եղիսաբեթ 2-րդը Մեծ Բրիտանիայի թագուհին է։ Այս պահին նա աշխարհում ամենաերկար կառավարող միապետն է։