Սյունիքում հայտնաբերել են ամուսինների ինքնահրկիզված դիակները

Ոստիկաններ
Ամուսինները փետրվարի 11-ին տնից դուրս էին եկել ու չէին վերադարձել։ Նրանց դիակները գտել են մշակույթի տան չգործող շենքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ոստիկանները Սյունիքի մարզի Կարմրաքար բնակավայրի «Կարմրաքար» մշակույթի չգործող շենքում հայտնաբերվել են անհետ կորած համարվող ամուսինների ինքնահրկիզված դիակները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
71-ամյա Արամայիս և 64-ամյա Էլմիրա Գրիգորյանների անհետ կորելու մասին հաղորդումը ոստիկանությունը ստացել էր փետրվարի 14-ին՝ ժամը 16։10-ի սահմանում։ Նրանք փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ի սահմանում, դուրս էին եկել տնից և չէին վերադարձել։
Ըստ հաղորդագրության՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղամարդու դիակ են հայտնաբերել