ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը աշխատանքից ազատվել է։ Այդ մասին նշված է կառավարության կայքի՝ վարչապետի որոշումներ բաժնում։
Ըստ Aravot.am-ի` նա նշանակվելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ՝ կառավարության կողմից։
Մարզպետարանից հայտնել են, որ Բաբայանն աշխատանքի չի գնացել։ Ի դեպ, Aravot.am-ի աղբյուրի, աշխատանքից ազատվելու են նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։
Նարեկ Բաբայանի հետ Sputnik Արմենիային չհաջողվեց կապ հաստատել, իսկ «Գեոպրոմայնինգ» ընկերությունից մեզ հայտնեցին, որ շրջանառվող լուրերի առնչությամբ որևէ մեկնաբանություն չունեն։
Հավելենք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, թե ինքը և տեղակալը պաշտոններից ազատման դիմումներ են ներկայացնելու։