Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Փետրվարի 16-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը` հավելելով, որ Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է. վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Միաժամանակ, ԱԻՆ–ից էլ տեղեկանում ենք, որ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ինչ վերաբերում է Լարսին, ապա այն բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։