ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրված չէ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով, Sport-express.ru-ին ասել է «Սպարտակի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դմիտրի Զելենովը։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մենք նախկինում արդեն հերքել ենք նման լուրերը և հավելելու ոչինչ չունենք»,–ասել է Զելենովը:
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոսկվայի «Սպարտակը» կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ և հետաքրքրվել` հնարավոր է արդյոք պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ հունիսին։ Ի դեպ, հենց հունիսին էլ լրանում է Մխիթարյանի հետ «Ռոմայի» պայմանագրի ժամկետը ։