Մելիքսեթ Պողոսյանը հերքում է իր հնարավոր հրաժարականի մասին լուրը

Սյունիքի մարզպետը վստահեցնում է, որ ինքն ու տեղակալը հեռանալու մտադրություն չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց մամուլում հայտնված տեղեկությունը, թե ինքն ու իր տեղակալ Կարո Ավանեսյանը պաշտոններից ազատվելու դիմումներ են ներկայացնելու։

«Նման բան չկա»,–ասաց Պողոսյանը։

Նշենք, որ մարզպետի մյուս տեղակալ Նարեկ Բաբայանն այսօր ազատվել է պաշտոնից։
Ըստ Aravot.m-ի՝ նա նշանակվելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ՝ ՀՀ կառավարության կողմից։