Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է գալիս

Ձյան տակ քայլող մարդ
Ճանապարհաշինարարները մաքրում ու մշակում են ավտոճանապարհները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 9։45-ի դրությամբ, Գավառի, Ճամբարակի, Թումանյանի, Ստեփանավանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Հալիձոր-Տաթև ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ջերմաստիճանը շուտով կսկսի բարձրանալ. եղանակի տեսություն