ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Ռուսական «Ձայնը» նախագծի աստղ Նարգիզ Զակիրովան չորրորդ անգամ ամուսնացել է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Երգչուհու ընտրյալը նրա երաժշտական խմբի տեխնիկ Անտոն Լովյագինն է, որը Նարգիզից երիտասարդ է 12 տարով։
«Մենք ծանոթացել ենք աշխատավայրում, երբ նա ութ տարի առաջ եկավ որպես տեխնիկ աշխատելու և այդ ժամանակվանից ի վեր չենք բաժանվել։ Նա նվաճել է ինձ իր անմիջականությամբ։ Նա կարողանում է լինել այնպիսին, ինչպիսին որ կա։ Նա իմ հուսալի թիկունքն է»,- խոստովանել է երգչուհին։
Հարցին, թե արդյոք Նարգիզը պատրաստ է չորրորդ անգամ գնալ ՔԿԱԳ (ԶԱԳՍ), երգչուհին բոլորին անակնկալի է բերել, հայտարարելով, որ իրենք արդեն իսկ ամուսնացած են։
Նրանք հարսանեկան արարողությունն արել են Ֆրանսիայում։
Նշենք, որ Նարգիզը երեք տարբեր ամուսիններից մեկական երեխաներ ունի։ Երգչուհին նաև թոռ ունի։ Այն, որ Նարգիզը բաժանվել է երրորդ ամուսնուց՝ ամերիկացի վոկալիստ Ֆիլիպ Բալզանոյից, հայտնի դարձավ 2016թ․-ին։