Երևանի շարժական պատվաստումային կայանները հատուկ ժամանակացույցով կաշխատեն

Շարժական կայան, արխիվային լուսանկար
Առողջապահության նախարարությունը հրապարակել է շարժական կայանների աշխատանքային գրաֆիկն ու տեղակայման վայրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երևանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանները աշխատելու են հատուկ ժամանակացույցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանրապետության հրապարակում տեղակայված շարժական պատվաստումային կայանը կաշխատի ժամը 12։00-17։00–ն, «Մալիբուի» հարակից տարածքի պատվաստումային կետը` ժամը 13։00–17։00-ն, «Ռոսիա մոլի» մոտ գտնվողը` 12։00-20։00-ն, «Ռիո մոլի» տարածքում տեղակայված կետը` 14։00-19։00, իսկ ԵՊՀ–ի հարակից տարածքում գտնվող պատվաստումային կայանը` 11։30-15։30-ը։
Բոլոր կետերն աշխատելու են ամենօրյա ռեժիմով։
Հիշեցնենք՝ 2022 թվականի հունվարի 22-ից, ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ մուտքը թույլատրվում է միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներին կամ նրանց, ովքեր 72 ժամից ոչ ավելի կատարված ՊՇՌ-թեստի բացասական արդյունքների մասին տեղեկանք կտրամադրեն:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կարելի է պատվաստվել «Moderna» ընկերության, ինչպես նաև «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։ «Pfizer» պատվաստանյութը նույնպես արդեն ՀՀ–ում է։