Արցախում քաղաքացիների համար կրակային պարապմունքներ կանցկացվեն

Զենք
Պարապմունքները կանցկացվեն Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետությունունում փետրվա–մայիս ամիսներին կրակային պատրաստության պարապմունքներ կանցկացվեն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ անցկացվելիք պարապմունքների նպատակը արցախցիների ռազմական հմտությունների կատարելագործումն է։
Պարապմունքներին մասնակցելու են հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։
Կրակային պարապմունքներին արդեն մասնակցել են ԱԽ գրասենյակի աշխատակիցները։