4 կգ 600 գրամ քաշով և 55 սմ հասակով. Արտաշատում «փոքրիկ հսկա» է ծնվել. լուսանկար

Նորածին. Արխիվային լուսանկար
Ծննդաբերությունը հաջող է ընթացել, մայրն ու երեխան իրենց լավ են զգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը ‹‹փոքրիկ հսկա›› է լույս աշխարհ եկել։ Տեղեկությունը հայտնում են ԲԿ–ից։
«Տղան ծնվել է բնական ճանապարհով` 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով։ Ընտանիքի առաջին երեխան է։ Մեր փորձառու բուժաշխատողների շնորհիվ ծննդաբերությունը հաջող է ընթացել, մայրն ու երեխան իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից»,–հայտնում են բժշկական կենտրոնից:
Փոքրիկի ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին՝ Հուսիկ:
Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկ Հուսիկի լույս աշխարհ գալու առթիվ՝ մաղթելով նրան և մոլորակի բոլոր մանուկներին խաղաղ ու կապույտ երկինք, երջանիկ և ուրախ մանկություն: