ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. «Մանչեսթեր Սիթիի», «Բարսելոնայի», «Ատլետիկոյի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն սրտի հետ կապված խնդիրների համար է ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Տեղեկությունը հայտնում է Armsport–ը` հղում անելով լրագրող Միկել Բլասկեսի Twitter-յան գրառմանը։
«Հիմա, երբ փորձում եմ ֆուտբոլ խաղալ, շունչս կտրվում է: Երբեմն մտածում եմ՝ արդյոք երբևէ նորից կկարողանամ ամբողջ ուժով վազել: Ես պարզապես զգում եմ, որ սիրտս ճիշտ չի աշխատում», – գրել է լրագրողը` նշելով ֆուտբոլիստի հետ հարցազրույցից մի կտոր։
Հիշեցնենք, որ հարձակվողը փոխարինվել էր «Ալավեսի» հետ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսում՝ տախիկարդիայի պատճառով։ Արգենտինացին նախազգուշության նկատառումով հանեցին խաղադաշտից։ Խաղից հետո հաղորդվում էր, որ Ագուերոն իրեն լավ է զգում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սրտի հետ կապված խնդիրների պատճառով հարձակվողը շարքից դուրս է մնացել առնվազն երեք ամսով։ Դեկտեմբերի 15-ին 33-ամյա ֆուտբոլիստը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։