Ամեն տարի Հայաստանից հազարավոր զբոսաշրջիկներ հանգստանում են Բաթումիում և ականատես լինում, թե ինչպես է թուրքական բիզնեսի ձեռքն անցնում գրեթե ամեն ինչ՝ հյուրանոցները, ռեստորանները, արտադրությունը ՝ կաթնամթերքից մինչև թեյ, շինարարական ոլորտը։ Հայաստանին սպառնու՞մ է այն, ինչ Աջարիային։
Փետրվարի 16-ին, ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում այս և այլ հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները կներկայացնեն.
Երևանում` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Թբիլիսիում` պրոֆեսոր, ահաբեկչության և քաղաքական բռնության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Բադրի Նաչկեբիան:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։