Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել դատավոր Աշոտ Խաչատրյանը

Աշոտ Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Աշոտ Խաչատրյանը ժամանակավորապես կատարում էր Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում են Սահմանադրական դատարանից։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է աշխատակարգային նիստում։

Աշոտ Խաչատրյանը 1987-1989 թթ. և 1990-1992 թթ. աշխատել է ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես ավագ մասնագետ, բաժնի վարիչ:

1992-2004 թթ. աշխատել է ՀՀ հարկային ծառայության համակարգում` որպես տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ:
2004-2010 թթ. զբաղեցրել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:
2010 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:
2020 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին Խաչատրյանը օրենքի ուժով ժամանակավորապես կատարել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: