ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Փետրվարի 14-ին, ժամը 21:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը: Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա։