ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik ՆԱՏՕ-ն փոխել է իր դիրքորոշումը ՌԴ-ի հետ Եվրոպայում սպառազինությունների սահմանափակումը քննարկելու ցանկության հարցում, և դա վկայում է այն մասին, որ ամեն ինչ կորած չէ։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Արագությունը, որով ՆԱՏՕ-ն փոխել է իր դիրքորոշումը, խոսում է այն մասին, որ այս հատվածում ամեն ինչ կորած չէ, նրանք կարող են ընդունել ակնհայտը»,–ասել է Լավրովը` լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ը իրենց առաջարկները սպառազինությունների վերահսկման վերաբերյալ։
Նա պարզաբանել է, որ դեռ 2019 թվականին Ռուսաստանը հայտարարել էր միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիում և առաջարկել էր քննարկել այդ թեման, բայց այդ ժամանակ «նրանց նույնիսկ չլսեցին»:
Նշենք` Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։