ՆԱՏՕ- ն որոշակի լավատեսություն է տեսնում Մոսկվայից եկող ազդակներում. Ստոլտենբերգ

Յանս Ստոլտենբերգ. Արխիվային լուսանկար
Այնուամենայնիվ, Ստոլտենբերգի խոսքով, ՆԱՏՕ-ն առայժմ Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման իրական նշաններ չի տեսնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՆԱՏՕ-ն «որոշակի լավատեսություն» է տեսնում Մոսկվայից եկող ազդակներում, որոնք վկայում են, որ Ուկրաինայի խնդրի ուղղությամբ դիվանագիտական ջանքերը կշարունակվեն։ Նման կարծիք է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը: Տեղեկությունը հայտնում է RT-ն։

Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները փետրվարի 16-17-ը Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ կքննարկեն պաշտպանության ուժեղացումը և Սևծովյան տարածաշրջանի իրադրությունը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ մի շարք նիստեր անցկացնել՝ նվիրված Ուկրաինային և սպառազինությունների վերահսկմանը: