Նա ամենամեծ օրհնությունն է. մոդել Նաոմի Քեմփբելն առաջին անգամ ցույց է տվել իր փոքրիկին

Նաոմի Քեմփբել
Մոդելը խոստովանել է, որ իր հղիության մասին շատ քչերն են իմացել․ նրանց կարող է անգամ մատների վրա հաշվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Բրիտանացի հայտնի մոդել Նաոմի Քեմփբելն առաջին անգամ ցույց է տվել իր փոքրիկ դստերը` նկարահանվելով «Vogue» ամսագրի համար։
Ամսագրին տված հարցազրույցում նա պատասխանել է երեխային որդեգրելու մասին լուրերին։
«Նա որդեգրված չէ, այլ իմ կենսաբանական զավակը»,– ասել է մոդելն ու շեշտել, որ մնացած մանրամասները կլինեն գրքում, որը շուտով կսկսի գրել։
Նաոմին հարցազրույցում ասել է նաև, որ գաղտնի է պահելու նաև դստեր անունը։
«Կարող եմ մեկ ձեռքի մատների վրա հաշվել այն մարդկանց թիվը, որոնք գիտեին իմ հղիության մասին, բայց նա ամենամեծ օրհնությունն է, որ ես երբևէ կարող էի պատկերացնել»,– խոստովանել է մոդելը։
Նա ընդգծել է` ամսագրի համար նկարահանումները դուր են եկել դստերը, նրան ամեն ինչ հետաքրքրել է, անընդհատ նայել է բոլորին ու փորձել է ճանաչել բոլորին և ամեն ինչ։
Նշենք, որ Նաոմին առաջին անգամ մայր է դարձել 51 տարեկանում, և այդ մասին նա հայտարարել է 2021 թվականի մայիսին։
Քիմ Քարդաշյանը որոշել է նմանվել Նաոմի Քեմփբելին