Պեկինի օլիմպիական խաղերի գեղասահքի անհատական մրցաշարը բուռն ու էմոցիաներով լի ավարտվեց։ Ռուսաստանը ներկայացնում էին միանգամից երեք մասնակից՝ Կամիլա Վալիևան, Ալեքսանդրա Տրուսովան և Աննա Շչերբակովան։ Գեղասահորդուհիներն ի սկզբանե համարվում են մրցույթի առաջատարները։ Նրանք ավարտեցին իրենց ելույթները, սակայն Ճապոնիայի մասնակցին հաջողվեց փոխել դասավորվածությունը և Ալեքսանդրա Տրուսովայից «խլել» երրորդ հորիզոնականը։
Գեղասահորդներից առաջինը ելույթ ունեցավ Կամիլա Վալիևան։ Նա անհատական մրցաշարում գեղեցիկ ելույթ ունեցավ և հավաքեց 82.16 միավոր։ Այս պահին նա զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
Վալիևան ծրագրի առաջին մասում եռակի ակսել կատարելիս կես պտույտով սխալվեց։ Կամիլան արժանացավ բուռն ծափահարությունների և հազիվ զսպեց իրեն, որպեսզի լաց չլինի։
Ալեքսանդրա Տրուսովան, չնայած մի փոքր կոտրված էր, որ զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը, իրեն լավ էր զգում։ Նա հայտարարում է, որ միշտ սահում է միայն իր համար։ Հետևաբար, նա միշտ պատրաստ է մասնակցել, անկախ նրանից, թե դա ինչ կարժենա նրա համար։
Աննա Շչերբակովան իր նախատեսված ծրագրով անթերի սահեց` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Նա երկու միավորով հետ մնաց Վալիևայից։