«Ես զարմանքով տեսնում եմ, որ հայ ժողովուրդը ոչինչ չի մոռանում, իսկ ես գալիս եմ մի հասարակությունից, որը սիրում է մոռանալ, կարծես ոչինչ չի եղել։ Բայց կյանքն իրենը անում է։ Պետք է հիշողությունը վառ պահել ու իմանալ, թե ով ինչ է արել և հիմա ինչ նպատակներ ունի։ Մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ նպատակներ ունի թուրքական իշխանությունը և ինչպես է դրանք իրականացնում»,- ասում էր թուրք հրապարակախոսը։
Նույնպիսի ձևակերպումներով էր խոսում նաև Դիարբեքիրի երբեմնի քաղաքապետ Օսման Բայդեմիրը․ «Արժանապատիվ ապրելու ձևը հայերից ենք սովորել, իսկ հարկադրաբար այս տարածքները լքելուց ու գաղթելուց հետո հայերն իրենց հետ տարան իրենց հայրենիքի գույնը: Բայց վերջին 5 տարվա ընթացքում ականատես ենք լինում ամենանշանավոր իրադարձության: Անցյալից եկած ցավերը մեր խղճին են, այն դաժանությունները, որ մեր պատճառով դուք ապրել եք, այսօր կարող ենք ինչ-որ կերպ ապաքինել, և գուցե ուշացած, այնուամենայնիվ, մեծ կարոտը թեթևանում է»: