Ի՞նչ կատակ է անում Պուտինը Ուկրաինա «ներխուժելու» թեմայով

Վլադիմիր Պուտին
Արևմտյան մամուլն անընդհատ գրում է, որ Ռուսաստանը ներխուժելու է Ուկրաինա։ Նույնիսկ կոնկրետ օր է նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար կատակում է Ռուսաստանի առասպելական ներխուժման «ճշգրիտ ամսաթվի» թեմայով։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը «ռուսական ներխուժման» ամսաթվերի հետ կապված հրապարակումների ֆոնին երբեմն կատակում է՝ իսկ պատերազմի մեկնարկի ճշգրիտ ժամանակը չի՞ հրապարակվում»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ արևմտյան մամուլը տարածել է ԱՄՆ-ի նախազգուշացումը՝ ուղղված եվրոպական դաշնակիցներին, որում ասվում է, թե Պենտագոնի հետախուզական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը Ուկրաինա կներխուժի փետրվարի 16-ին։
Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
Պատկերացրեք` Կիևը զենքով գործողություն սկսի Ղրիմում. Պուտին