Հովհաննես Իգիթյանը դիմել է Փաշինյանին. նոր հավակնություններ ունի. ԶԼՄ

Ըստ պարբերականի, Նիկոլ Փաշինյանը որոշել է չմերժել Իգիթյանին, ու հերթական անգամ Հայաստանն անլուրջ գործընկերոջ կերպարով է հանդես եկել միջազգային ասպարեզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել, որ իրեն նշանակեն Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին. ի՞նչ հարցեր են քննարկել
«Նիկոլ Փաշինյանը որոշել է չմերժել Իգիթյանին, որի հետևանքով հերթական անգամ Հայաստանն անլուրջ գործընկերոջ կերպարով է հանդես եկել միջազգային ասպարեզում: Բանն այն է, որ 2021 թվականի մարտի 15-ին դիվանագետ Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվել էր Մերձբալթյան երեք երկրներում դեսպան, սակայն մենք տեղեկացանք, որ դեռ մեկ տարի էլ չանցած՝ միայն հունիս ամսին իր հավատարմագրերը հանձնած դեսպանին Հայաստանը որոշել է հետ կանչել:
Իսկ ինչո՞ւ. որովհետեւ քաղաքական իշխանությունը նախկին պատգամավորին «գործի տեղավորելու» խնդիր ունի։ Դեսպանի պաշտոնում նրան պետք Է փոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը»,-գրում է պարբերականը:
«Ժողովուրդը» մեկնաբանության համար դիմել է ՀՀ ԱԳՆ, որտեղից մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է տեղեկությունը՝ հայտարարելով՝ «ՀՀ դեսպանների նշանակման և հետկանչի մասին ԱԳՆ-ն պատշաճ կերպով ու ժամկետներում հանրությանը տեղյակ է պահում»: