Հայկական կողմը կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ Ադրբեջանն այսօր հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Հայաստանը դրան ձգտում է, Ադրբեջանը` մանևրում. խաղաղության պայմանագիրն ու Արցախի հարցը