ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը մրցանակի է արժանացել Լեհաստանում

ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը մրցանակի է արժանացել Լեհաստանում
Ժյուրին որոշել է, որ հայ երգչուին լավագույնն է և տարբերվում է պրոֆեսիոնալ կատարմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Wielkopolski Bells-2022» երգի միջազգային մրցույթ-փառատոնին և ամփոփիչ գալա համերգին ներկայացրել է Հայաստանը:
Ինչպես հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը, Լեհաստանի Օստրով Վիելկոպոլսկ քաղաքի Երիտասարդական մշակութային կենտրոնում կազմակերպված միջոցառմանը Մարիցա Թիլիքյանն իր տարիքային խմբում արժանացել է «Գրան պրի» մրցանակի»։
Ժյուրիի որոշմամբ՝ բոլոր մասնակիցների մեջ լինելով լավագույնը և տարբերվելով պրոֆեսիոնալ կատարմամբ՝ նա արժանացել է նաև «Սուպեր գրան պրի» մրցանակի:
Թիլիքյանը ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սան է: Նա մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների՝ արժանանալով գլխավոր մրցանակների: