ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երևանի Դավթաշենի կամրջի տակ այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանության Մաշտոցի բաժինը ժամը 11։30-ի սահմաններում է ահազանգ ստացել, որ կամրջի տակ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Կ․–ն է։
Ըստ կայքի տեղեկությունների` նա ինքնասպանություն է գործել` նետվելով կամրջից։