ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Դամասկոսում պայթեցրել են զինվորականներին տեղափոխող ավտոբուսը, ինչի հետևանքով սիրիական բանակի մեկ զինծառայող մահացել է, 11-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է SANA գործակալությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։
Պայթուցիկ սարք է գործարկվել, որը նախապես տեղադրված է եղել ավտոբուսում: