«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորին բերած կոնֆետի միջից կասկածելի զանգված է հայտնաբերվել

«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորին բերած կոնֆետի միջից կասկածելի զանգված է հայտնաբերվել
Կալանավորին բերած շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերվել են 3 հատ սև, կոշտ, կասկածելի զանգված՝ 9,8 գրամ քաշով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. «Արմավիր» ՔԿՀ-ում մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգվածներ են հայտնաբերվել, տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Մասնավորապես, փետրվարի 13-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ ծառայողներն անձնական զննության արդյունքում դատապարտյալ Գ. Հ.-ի մոտից հայտնաբերել են մարիխուանային նմանվող 0,48 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:
«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները դատապարտյալի մոտ թմրանյութ են հայտնաբերել
Այսօր նույն հիմնարկի ծառայողները զննել են կալանավորված անձ Հ. Վ.-ի անվամբ բերված հանձնուքը։ Արդյունքում հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերել են 3 հատ սև, կոշտ, կասկածելի զանգված՝ 9,8 գրամ քաշով:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: