ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Արցախի մարտական դիրքերից մեկում թշնամու կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:
Հիշեցնենք, որ այօր, ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից էլ հրազենով կրակ էին բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ: