ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակչուհիներից մեկն այսօր իր 100-ամյակ է նշել։ Տեղեկությունը հայտնում է Արաբկիրի վարչական շրջանից։
Նշվում է, որ Եվգենյա Սարգսյանը ծնվել է 1922 թ. փետրվարի 15-ին՝ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթան գավառի (Նախիջևան) Փառակա գյուղում:
100-ամյա մանկավարժն իր երկարակեցության գաղտնիքը համարում է համբերատարությունն ու նվիրված աշխատանքը:
Արաբկիր վարչական շրջանի բնակչուհի Եվգենիա Սարգսյանը նշում է հարյուրամյակը (15 փետրվարի, 2022թ)․ Երևան
© Photo : Facebook / Արաբկիր վարչական շրջան
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Եվգենիա տատիկի հուշամեդալները համալրել է «Խրիմյան Հայրիկ» հուշադրամով։
‹‹Շատ ուրախ եմ, որ Արաբկիրում ունենք 100 տարին լրացած մայր, տատ և ուսուցիչ: Խոնարհվում եմ Ձեր վաստակի առաջ, և շնորհակալ եմ Ձեր ընտանիքին այսքան սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ Ձեզ շրջապատելու համար››,–ասված է հաղորդագրության մեջ։
Եվգենյա Սարգսյանը վեց զավակ է մեծացրել, բայց թոռների ու ծոռների թիվը չի բարձրաձայնում. ասում է՝ չի կարելի։