Աննա Դանիբեկյանը տուգանեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին

Ռոբերտ Քոչարյանի դատ. Արխիվային լուսանկար
Դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում է կայացրել տուգանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով։

Դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է քիչ առաջ։ Նշենք, որ դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին։

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը ներկայացրել էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը դատական նիստի ժամանակ ակցիա արեցին` լքելով նիստերի դահլիճը։
Ինչպես նրանք, այնպես էլ Քոչարյանը պնդում են, որ վերջինիս վերագրվող մեղադրանքը հասկանալի չէ։ Դատավորը և գործով դատախազները, սակայն, չեն կիսում նրանց կարծիքը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակ էր գնացել` Քոչարյանի պաշտպանների պահվածքի համար սանկցիա կիրառելու որոշում կայացնելու։
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ քրգործով հարցաքննվել է Վարդան Օսկանյանը