ԱՄՆ դեսպանատունը հորդորել է ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը

Մինսկ. Արխիվային լուսանկար
Ամերիկայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին մուտք չգործել նաև Մոլդովայի տարածք և անհապաղ լքել Մերձդնեստրի շրջանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Մինսկում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը։ Այս մասին այսօր հայտնում է ՌԻԱ Նովոստիին` հղում անելով ԱՄՆ Պետդեպին։
«Մուտք մի գործեք Բելառուս օրենքների ինքնակամ կիրառման, ձերբակալման վտանգի, Ուկրաինայի հետ Բելառուսի սահմանի ողջ երկայնքով ռուսական ռազմական անսովոր ներկայությունն ընդլայնելու հետ կապված մտահոգության, COVID-19–ի և դրա հետ կապված մուտքի սահմանափակումների պատճառով։ Բելառուսում գտվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ մեկնեն կոմերցիոն կամ մասնավոր միջոցներով», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ն Ուկրաինայում իր դեսպանատունը Կիևից Լվով է տեղափոխում. Բլինկեն
Բացի այդ, Պետդեպը խորհուրդ է տվել մուտք չգործել Մոլդովայի տարածք` հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Մերձդնեստրը։
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վերջին ամիսներին էլ ավելի են սրվել, վատթարացել է Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը։ Վաշինգտոնն ու Բրյուսելը մեղադրում են Մոսկվային «ներխուժում» նախապատրաստելու մեջ` հայտարարելով, որ Ռուսաստանը զորք է տեղակայում հարևան պետության հետ սահմանի մոտ։ Այս ֆոնին ՆԱՏՕ–ն ուժեղացնում է ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ այնտեղ լրացուցիչ ուժեր և զորամիավորումներ տեղափոխելով։
Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքներն ու հայտարարում, որ դրանք պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ–ի ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար։