Այգեստանի բնակչին գերեվարելու և բռնության ենթարկելու քրգործը վարույթ է ընդունվել

Արցախցի տղամարդ, արխիվային լուսանկար
Տղամարդը հայկական կողմին էր փոխանցվել ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Արցախի քննչական կոմիտեն վարույթ է Ադրբեջանի ԶՈւ կողմից Արմեն Վերդյանին գերեվարելու և բռնության ենթարկելու քրեական գործը։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քրեական գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (խոշտանգում, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կամ կազմակերպված խմբի կողմից` ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։

Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Այգեստան համայնքի բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանը (ծնված 1971թ.) 2021 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 12։00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Վերդյանը հայկական կողմին էր փոխանցվել ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ։