Զելենսկին արտասահման փախած պատգամավորներին հորդորել է վերադառնալ Ուկրաինա

Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի ղեկավարը խոստովանել է, որ ոչ մի կերպ չի կարող ազդել գործարարների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայի` արտասահման մեկնած պատգամավորներին կոչ է արել երկիր վերադառնալ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես անձամբ իմ անունից խնդրում եմ, որ 24 ժամվա ընթացքում... նրանք արդեն այնտեղ են (արտերկիր. խմբ.) տարել իրենց հարազատներին։ Կարծում եմ, որ պետք է վերադառնան, այլապես մենք բոլորիս` որպես պետություն, որպես ղեկավարություն, պետք է լուրջ եզրակացություններ անենք»,- ասել է Զելենսկին:
Միաժամանակ նա չի հստակեցրել, թե որ կուսակցությունների պատգամավորներն են լքել երկիրը։ Զելենսկին նշել է, որ իշխանությունը, այդ թվում՝ խորհրդարանը, պետք է իր օրինակով միասնականության ազդակներ տա ժողովրդին։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ինքն իր ընտանիքի հետ մնում է երկրում։
Ուկրաինայում հայտարարել են, որ Ռուսաստանի «ներխուժման» նախադրյալներ չեն տեսնում
«Օլիգարխների հետ կապված էլ մեծ խնդիր կա։ Պետությունը չի կարող ազդել և չի ազդի բիզնեսի վրա։ Ես կարծում եմ, որ նրանք արդեն կայացրել են իրենց որոշումը, բայց մտածում եմ, որ պետք է վերադառնան իրենց ձեռնարկություններ, տասնյակհազարավոր մարդկանց մոտ, որոնք աշխատում են իրենց և պետության համար»,– հայտարարել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարարները զանգվածաբար լքել են Ուկրաինան։
Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
Պատկերացրեք` Կիևը զենքով գործողություն սկսի Ղրիմում. Պուտին