ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի կանանց հավաքականների հանդիպումները չեղարկվել են։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` հանդիպումները չեն կայանա, քանի որ Վրաստանի ազգային հավաքականում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախապես հրապարակված ծրագրով կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Նշենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 17-ին և 20-ին Երևանում ընկերական խաղեր պետք է անցկացներ Վրաստանի ընտրանու հետ։