ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի շուրջ ճգնաժամի մասին հարցին պատասխանելու փոխարեն լրագրողներին շնորհավորել է Սուրբ Վալենիտինի օրվա կապակցությամբ։
«Լրագրողները հարցեր էին հնչեցնում։ Նախագահը չկանգնեց զրուցելու համար։ Նրան հարցրին, թե արդյո՞ք Ուկրաինա ռուսական ներխուժումը մոտ է, ինչպես երբևէ։ Բայդենն իջեցրեց դիմակն ու ասաց` ուրախ Վալենտին»,– դրվագը նկարագրում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու վերաբերյալ ՌԴ–ին վերագրվող ծրագրերը Մոսկվայում կտրականապես հերքում են և մշտապես հայտարարում, որ որևէ մեկին որևէ բանով չեն սպառնում, իսկ բոլոր նման հայտարարությունները առիթ են ավելի շատ ՆԱՏՕ–ի ռազմական տեխնիկան ՌԴ սահմանների մոտ տեղակայելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը որևէ առիթ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակ հրահրելու համար։ Նրա խոսքով` Ռուսաստանը չի բացառում, որ Ուկրաինայի վերաբերյալ Արևմուտքի հիստերիան միտված է Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերը սաբոտաժի ենթարկելու` Կիևի դիրքորոշումը քողարկելու համար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի տեղեկատվական հիստերիան Ուկրաինայի վերաբերյալ շռայլորեն պատված են ստով և ֆեյքերով։