ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 7-ից 14-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4780 խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 59 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են ոչ սթափ՝ 84, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 11 անձ։
34 մեքենա շահագործվել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշների, 82-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։