ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը։
Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական դատարանների համագործակցության օրակարգը բոլոր ոլորտներում հագեցած է, ինչը բխում է երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններից:
Զրուցակիցներն անդրադարձել են իրավական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներին և երկու երկրների սահմանադրական դատարանների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման հնարավորությանը: