«Պֆայզեր» պատվաստանյութն արդեն Հայաստանում է

Pfizer ընկերության պատվաստանյութերի խմբաքանակը Հայաստանում է (14 փետրվարի, 2022թ). Երևան
«Պֆայզեր» պատվաստանյութը հասանելի կլինի ինչպես առողջության առաջնային պահպանման օղակներում, այնպես էլ պատվաստումային շարժական կետերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակ է ներկրվել Հայաստան: Տեղեկությունը հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութն արդեն Հայաստանում է։

Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:
Նշենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։
Ամբողջապես պատվաստված է 876 951 անձ. ԱՆ-ն նոր տվյալներ է հայտնել