ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը Մինսկում ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավար Բորիս Գրիզլովի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը:
«Ծավալված անկեղծ զրույցի ընթացքում նրանք անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- ասված է Facebook-ի էջում դեսպանատան տարածված հաղորդագրության մեջ:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնահարցին և դրա համատեքստում՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ՌԴ ջանքերին։
Դաշնակից 2 պետության դեսպանները քննարկել են նաև Բելառուսում Հայաստանի և Ռուսաստանի դեսպանությունների միջև համագործակցության ու աշխատանքային սերտ շփումներին առնչվող հարցերը։